|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Առաջիկա օրերին Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսելու Իրաքի հյուսիսում` անվտանգության բուֆերային գոտին մեծացնելու նպատակով: Բնականաբար, այդ բուֆերային գոտին նշանակում է Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս նոր տարածքի նոր, հերթական նվաճում թուրքական զինված ուժերի կողմից: Այս մասին Տելեգրամի ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Այսինքն` որպեսզի «խաղաղություն դարաշրջան» բացվի, Թուրքիան նոր տարածքներ պետք է նվաճի Իրաքից` գումարելով արդեն եղածին: Իմիջիայլոց, թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ այս նոր գործողությունը «կազատագրի Իրաքը և Սիրիան ԱՄՆ ճիրաններից»:
Այս տակտիկան հաճախակի է կիիրառվում Թուրքիայի կողմից: Չզարմանաք, որ ապագայում նույնը տեսնեք նաև Հայաստանի Հանրապետության միջազգային սահմանների նկատմամբ, քանի որ եթե սահմանը զորք չի պահում, այլ միայն թուղթ, այն թղթի պես ճզմելով էլ նվաճում են: Ավելին, այդ գործում Թուրքիային կօգնեն թուրքամետ կապիտուլիացիոն խմբավորման ներկայացուցիչները, ինչպես դա լինում է Իրաքի պարագայում, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավարը գնում է Անկարա` «տեղեկանալու», որ շուտով իր տարածքում թշնամական երկրի բանակ է մտնելու»,- գրել է Գեղամյանը: