|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Մեզանում Ֆրանսիայով հիացմունքի հերթական ալիքն է հասունանում, որը, բնականաբար, խիստ կազմակերպված է և անհրաժեշտ քաղաքական ուղերձներներ է պարունակում։
Հայաստանի համար փաստացի երբեք ոչ մի իրական քայլ չարած (իրական քայլ, այլ ոչ թե ոչինչ չասող հայտարարություն, մտահոգություն կամ այլ նմանատիպ հույզ առաջացնող քայլ) Ֆրանսիան այս նույն տարիներին սկսել է ռազմական բնույթի արտադրանք վաճառել Հայաստանի թշնամի Ադրբեջանին։
Այսպես, 2013-2019 թթ. Ֆրանսիան 148 մլն եվրոյի ռազմական բնույթի վաճառք է արտահանել Ադրբեջան։ Դրա մեծ մասը ընկնում է այն արբանյակային համակարգերին, որոնց շնորհիվ Ադրբեջանը Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կարողանում էր լիարժեք դիտարկել մեր տարածքները։ Հայաստանը Ֆրանսիայից ստացել է 4500 եվրոյի ռազմամթերք։ Այսինքն՝ գրեթե ոչինչ։
Իմիջիայլոց, եթե դեռ մինչև 2000-ականների կեսը ֆրանսիացիները խուսափում էին զինել Ադրբեջանին, ապա վերջին տարիներին ճիշտ հակառակն է։ Միաժամանակ շատացել են հայերին ուղղված դրական կոչերը։ Ինչպես միշտ՝ մեզ բարի խոսքեր, Ադրբեջանին՝ իրական օգնություն»։