կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 14:42
Քաղաքական

"Սերժիկ, հեռացիր"-ի հետ կապված միջադեպ` ԱԺ-ում

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև. գրում է 168.am-ը:

Լևոն Զուրաբյանը, խոսելով հանրահավաքների ազատության մասին, օրինակ բերեց տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չեկավ Հովհաննես Սահակյանին: Վերջինս էլ փորձեց պատասխանել՝ ասելով. «Լյովիկ Զուրաբյանն ասում է…»: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը կիսատ մնաց, քանի որ Լևոն Զուրաբյանն ընդվզեց՝ պահանջելով իրեն այլևս «Լյովիկ»-ով չդիմել:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ միջամտեց՝ դիմելով Հովհաննես Սահակյանին. «Ինչո՞ւ ես այդպիսի բան անում, ճիշտ չես պահում քեզ, ես խնդրում եմ վիրավորանքներ թույլ չտալ: Ընկերական եմ ասում, մենք ոչ մեկին երբեք չենք վիրավորել, դուք էլ մեզ մի վիրավորեք»: Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց, թե «որևէ բառ ասելու համար պետք է պատասխանատու լինել»՝ նկատի ունենալով Լ. Զուրաբյանի կողմից «Սերժիկ, հեռացիր» արտահայտությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/11/08/297243.html#.Uny9Pnc_uXE.facebook:

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև: Լևոն Զուրաբյանը՝ խոսելով հանրահավաքների ազատության մասին օրինակ բերեց տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չեկավ Հովհաննես Սահակյանին: Վերջինս էլ փորձեց պատասխանել՝ ասելով. «Լյովիկ Զուրաբյանն ասում է…»: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը կիսատ մնաց, քանի որ Լևոն Զուրաբյանն ընդվզեց՝ պահանջելով իրեն այլևս «Լյովիկ»-ով չդիմել: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ միջամտեց՝ դիմելով Հովհաննես Սահակյանին. «Ինչո՞ւ ես այդպիսի բան անում, ճիշտ չես պահում քեզ, ես խնդրում եմ վիրավորանքներ թույլ չտալ: Ընկերական եմ ասում, մենք ոչ մեկին երբեք չենք վիրավորել, դուք էլ մեզ մի վիրավորեք»: Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց, թե «որևէ բառ ասելու համար պետք է պատասխանատու լինել»՝ նկատի ունենալով Լ. Զուրաբյանի կողմից «Սերժիկ, հեռացիր» արտահայտությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/11/08/297243.html#.Uny9Pnc_uXE.facebook
© 168 Ժամ առցանց լրատվական կայք