Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այս ամբողջ հատվածը՝ Սպիտակից մինչեւ Տաշիր, անցել ենք մի ճանապարհով, որորը եւս ասֆալտապատված է եղել մեր կառավարման տարիների ընթացքում: մենք գալիս ենք մեկ նպատակով՝ անելու ամեն ինչ, որպեսզի թեթեւացնենք ձեր հոգսերը, ճանապարհները նորոգելու համար: Դուք կտեսնեք, որ շատ արագ այս ճանապարհը այս վիճակում չի լինելու,-տաշիրցիների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա շեշտեց, որ այս իշխանությունն արդեն գոյություն չունի: Դաշինքը անելու է ամեն ինչ, որ շատ արագ երկիրը դառնա անվտանգ ու ապահով:
«Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուում ես տիտանե մանդատ տուր, մեկ է՝ նապաստակը մնում է նապաստակ: Ամենից լավը՝ կարելի է մի լավ «Չախոբիլի» սարքել նապաստակից: Ուրիշ բանի պիտանի չէ: Մենք գալիս ենք՝ հանգստություն հաղորդելու մեր հասարակությանը: Մերժում ենք վենդետաները, ասում ենք այո՛ արդարադատությանը: Ինձ համար չափազանց դժվար որոշում էր՝ հետ գալ քաղաքականություն»,-Տաշիրում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում