կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-01 14:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրաչյա Հակոբյանը հրաժարվեց ասել՝ ի՞նչ ճանապարհով է իմացել անպիտան զենքի մասին

Միքայել Մինասյանի տեսանյութի հետ կապված հայց արդեն ներկայացրել եմ դատարան՝ զրպարտության համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե ինքը ներգրավված է ծխախոտի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման մեջ։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՀՀ բյուջեից 15 միլիարդ դրամ տրվել է մի անձի, ով Սերժ Սարգսյանի շրջապատի մարդկանցից է եղել, որպեսզի այդ մարդը զենք բերի Հայաստան, բայց դեռևս 2018 թվականին մայիսի հեղափոխության օրերին այդ զենքը Հայաստան չի եկել, իսկ հեղափոխությունից հետո զինամթերքն այդ մարդու միջոցներով բերվել է Հայաստան և փակվել է ՀՀ պարտքը․ «Կարող եմ ենթադրել, որ բարոյապես հին զենք ասելով՝ Միքայել Մինասյանն ի նկատի ունի այն զենքը և զինամթերքը, որը ձեռք է բերվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք. 40 միլիոն դոլարի զենք, որի հետ կապված այսօր ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ, որովհետև դրանք ամբողջությամբ անպիտան զենք և զինամթերք են, այդ քրգործով կա կալանվորված անձ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Հրաչյա Հակոբյանը ապացույցներ ունի։

«Ես արդեն ապացույցների մասին եմ խոսել, ես խոսել եմ, որ կա քրեական գործ և կալանավորված անձ, ես ապացույցների մասին եմ խոսել, ոչ թե մի բանի մասին, որը պետք է ես ապացուցեմ»,-ասաց նա։

Որտեղի՞ց իրեն այս ինֆորմացիան՝ ԱԺ պատգամավորը հրաժարվեց ասել․ «Ես ԱԺ պատգամավոր եմ, ունեմ հասանելի շրջանակ, որ կարող եմ իմանալ, ինչ ճանապարհով, չեմ ուզում ասել։ Ինչպես են լրագրողներն ասում, որ իրենց ինֆորմացիայի աղբյուրը չեն բացահայտի, ես էլ եմ ասում»,-ասաց նա։

Հրաչյա Հակոբյանը հաստատեց, որ երեկ հյուր է եղել կորոնավիրուսով վարակված՝ ՀՀ վարչապետի ընտանիքին։ Նա վստահեցրեց, որ դիմակով է եղել, որևէ մեկի հետ չի շփվել, քանի որ իրենց տանն էլ ռիսկային գոտում գտնվող անձ կա։ Այնուամենայնիվ, թեսթ է հանձնել՝ համոզվելու համար, որ վարակված չէ։

Հրաչյա Հակոբյանը նաև հաստատեց, որ վաճառել է իր՝ «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան ու գնել «Հոնդա» մեքենա։

Մանրամասն՝ տեսանյութում․