կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 12:30
Քաղաքական

Մեր պատգամավորներին Արցախ չթողները 100 տոկոսով Նիկոլ Փաշինանի սրտով է․ Վազգեն Պետրոսյան

Մեր պատգամավորներին Արցախ չթողները 100 տոկոսով Նիկոլ Փաշինանի սրտով է․ Վազգեն Պետրոսյան

Եթե մեր պատգամավորներին չեն թողել մտնել Արցախ՝ պետք է շատ հստակ պատասխան ունենան, թե ինչի համար չեն թողել, ով է եղել դրա պատասխանատուն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Վազգեն Պետրոսյանը։ 

«Ի վերջո, իրենք Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորներն են, և իրենք ունեն և՛ իրավական, և՛ բոլոր տեսակի իրավունքները ՀՀ կառավարությունից, ՌԴ դեսպանությունից, ռուս խաղաղապահներից պահանջելու, որ իրենց բացատրեն, թե ինչու չեն թողել, որ իրենք մտնեն»,-ասաց նա։

Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ տարակուսելի է հայ պատգամավորներին Արցախ չթողնելը՝ ցույց է տալիս, որ դա իր համար անսպասելի չի եղել։

«Եթե նրա համար անսպասելի լիներ՝ ճանաչելով իրեն, նրա հայտարարությունն այլ կերպ էր հնչելու՝ շատ ավելի մեղմ ու զուսպ։ Եվ բացի այդ, երեկվա այն հիստերիան, որ բարձրացրել էին, որ պատգամավորներն Արցախ չպիտի գնան և այլն, ցույց է տալիս, որ նրանք նախապես իմացել են այդ ամեն ինչը»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։

Նիկոլ Փաշինյանից նա որևէ ակնկալիք չունի, թե պահանջելու է բացատրություն տալ՝ ինչու հայ պատգամավորներին Արցախ չեն թողել։

«Եթե մարդը գործակալ է և իր սրտով որևիցե գործողություն են կատարում, այդ մարդը կհետաքրքրվի՞։ Պարզ է, որ չի հետաքրքրվի։ Այսօր այն, ինչ կատարվել է, 100 տոկոսով Նիկոլ Փաշինյանի սրտով է։ Նիկոլ Փաշինյանի սրտով էլ կլինի, որ մինչև ապրիլի 24-ը Հայաստանում ինչ-որ մի իրադարձություն տեղի ունենա, որ հայ ժողովուրդը ապրիլի 24-ի օրը չբարձրանա Ծիծեռնակաբերդ։ Իսկ մեր ժողովուրդը, ի հեճուկս թուրքի, ի հեճուկս բոլոր թուրքական գործակալների, ովքեր աշխատում են Հայաստանում, ի հեճուկս 5-րդ շարասյան այս տարի պետք է ավելի մեծ քանակությամբ և ավելի համախմբված բուռն կերպով բարձրանա Ծիծեռնակաբերդ և իր հարգանքի տուրքը մատուցի Հայոց Ցեղասպանության  զոհերի հիշատակին»,-ասաց նա։

Եթե հայ ժողովուրդը չի ուզում մեռնել՝ ինքը չի մեռնի, նշեց Վազգեն Պետրոսյանը, իսկ եթե չի ուզում մեռնել, պետք է ցույց տա, որ կենդանի է։

«Կենդանության նշույլը այս իշխանություններին տապալելն է բոլոր մեթոդներով և բոլոր ձևերով։ Այս իշխանությունը հայ ժողովրդին տանում է դեպի ոչնչացում»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։

Աննա Բալյան