|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 2 տարի է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը սնանկ է ճանաչվել: Սնանկության որոշումը դատարանն ընդունել էր 2020 թվականի ապրիլին: Սակայն վերջերս կոմբինատում կրկին աշխատանքային եռուզեռ է: Գործարկվել է մի փոքրիկ արտադրամաս, որը, ըստ տեղացիների, երկաթյա գնդիկներ է արտադրում Արարատի ցեմենտի գործարանի համար: Ալավերդցիներից տեղեկացանք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը մինչեւ վերջերս աշխատում էր եւ մեկ ամիս առաջ կանգնեց, դեռ չի աշխատում: Պատճառը սանկցիաներն են:
«Ընկերությունը հայտարարում է, որ պատճառը լոգիստիկայի փոփոխությունն է, եւ որ «Թեղուտը» շուտով կբացվի, բայց բոլորս հասկանում ենք, որ, ըստ էության, Ռուսաստանի դեմ սանկցիաների հետեւանքով է գործարանը կանգնել, որովհետեւ այն ՎՏԲ-ին է պատկանում»,- ասում է գործարանին մոտ աղբյուրը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում