|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը քննարկում էր «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որով արգելվում է կանխիկ ձևով և էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հարցադրումներով բարձրաձայնեց որոշակի մտահոգություններ․ «Վիճակախաղերում կամ շահումով խաղերում ներգրավվածների վիճակագրությունը բավական մտահոգիչ է՝ մասնակիցների թիվը 2018 թ.-ի 18.300-ի դիմաց 2020 թ.-ին հասել է 44082-ի, սա մեծ հաշվով սարսափելի ցուցանիշ է»։
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ խաղային բիզնեսում շրջանառվող 3.9 տրիլիոն դրամը համախառն ներքին արդյունքի 1/2-ն է, և եթե դրանք ներառվեն պետության համախառն ներքին արդյունքի մեջ, ապա մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ մեծ կլինի:
Կառավարության ներկայացուցչի արձագանքից հետո պատգամավորն ընդգծեց, որ ներկայումս շահած քաղաքացին չի հարկվում, և իր բարձրացրած խնդիրը դա է։
Մանրամասն՝ տեսանյութում։