Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը՝ ներկայացնելով քաղաքապետարանում գործակարգավորական նիստի արդյունքները:
Մայիսի 1-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով կսպասարկվի ևս մի քանի երթուղի: Գործընթացը կկազմակերպվի ավտոբուսային պարկում այս պահին առկա 54 միավոր շարժակազմով:
Ասֆալտապատման աշխատանքներից անմիջապես հետո փողոցները պետք է գծանշվեն: Ոլորտների պատասխանատուներին հանձնարարվել է գործընթացը կազմակերպել համակարգված, որպեսզի գծանշման հետ կապված ուշացումներ չլինեն: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ կատարելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները:
Արդեն մեկ շաբաթ է՝ «Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում գործում է հետադարձ զանգի հնարավորությունը: Նոր համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և անպատասխան չեն մնա»,- հայտնում են քաղաքապետարանից: