|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ուկրաինան կարող է գնալ օկուպացված Ղրիմի հարցը «փակագծերից դուրս» դնելուն՝ հանուն Ռուսաստանի հետ իրական խաղաղության պայմանագրի ստորագրման։ Սակայն տարածքային ամբողջականության հարցերը կորոշի բացառապես նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին РБК-Украина-ին տված հարցազրույցում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Տարածքային ամբողջականության հետ կապված ամեն ինչ որոշում է բացառապես Ուկրաինայի նախագահը։ Նա բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը՝ Ղրիմը Ուկրաինայի անբաժան մասն է։ Ուկրաինայի բոլոր տարածքներն Ուկրաինա են»,- պատասխանել է նա այն հարցին, թե պատրա՞ստ են թերակղզու հարցը «փակագծից դուրս» դնել, եթե այն դառնա անհաղթահարելի խոչընդոտ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Պոդոլյակի խոսքով՝ որոշ հարցեր կարելի է դնել առանձին բանակցային դիրքերում։