Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը, Ղազախստանը, Վենեսուելան, ԿԺԴՀ-ն, Իրանը, Սիրիան, Կուբան հայտարարել են ՄԱԿ-ի ԳՎ-ում, որ դեմ են քվեարկելու ՄԱԿ-ում ՌԴ-ի մասնակցության դադարեցմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Այդ երկրների դիվանագետները կոչ են արել նաև այլ պետություններին չաջակցել նախագծին։ Կուբայի ներկայացուցիչը նշել է, որ նման ոչ բարեկամական պրակտիկան կիրառվում է ՌԴ-ի դեմ, սակայն ապագայում կարող է օգտագործվել ցանկացած այլ պետության դեմ: Ղազախստանի ներկայացուցիչը կոչ է արել այսօրվա բանաձեւը դիտարկել միայն Ուկրաինայում Մարդու իրավունքների խախտման վերաբերյալ համապարփակ հետաքննությունից հետո, որն անցկացվել է համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում:
Հինգշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քննարկում է ՄԱԿ-ում ՌԴ-ի գործունեության դադարեցման հարցը։ Բանաձեւի համապատասխան նախագիծը պատրաստել են մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ուկրաինան, Լատվիան: Նման քայլ առաջարկվում է ձեռնարկել ի պատասխան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի։ Բանաձեւի նախագիծն առաջարկում է «կասեցնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՌԴ-ի անդամակցության իրավունքները»: Ընդ որում, տեքստում ասված է, որ Գլխավոր վեհաժողովը որոշում է ընդունում «անհրաժեշտության դեպքում հարցը վերանայել»:
Ինչպես պարզաբանել է ՌԻԱ նովոստին ՄԱԿ-ի ԳՎ-ի նախագահի գրասենյակում, բանաձեւի ընդունման դեպքում Ռուսաստանը պահպանում է իր տեղը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, բայց զրկվում է ձայնի եւ ելույթ ունենալու իրավունքներից: