|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եթե մենք անմիջական մեր գործողություններով տեր չկանգնենք Արցախին, կարող է մի քանի ամիս հետո Արցախ չունենանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Արցախցիները գալիս են այն գիտակցմանը, որ Հայաստանն իրենց հանձնում է։ Հասել ենք մի կետի, որ մեր պատմական հայրենիքի մի կարևորագույն մասը, որը երբևէ թուրքի կողմից չի նվաճվել, միշտ հայկական է եղել, այդ մի մասը կարող է դառնալ թուրքի փայ, ոնց որ դարձել է մեր պատմական հայրենիք զգալի մասը․․․»,- ասաց նա։
Չալաբյանի խոսքով՝ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, հնարավոր կլինի դրական շրջադարձ ունենալ։ «Այսօր վերջին հանգրվանում ենք գտնվում, եթե մենք զրկվենք Արցախում հայկական ներկայությունից, էլ ոչինչ չենք կարող անել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։