|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի շրջանակներում կարևոր հանգրվանում ենք. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Նրա խոսքով՝ գուցե արդեն դեկտեմբերին կայանալիք հերթական բանակցային փուլը հնարավորություն տա տեսանելի դարձնելու բանակցային գործընթացի ամփոփումը:
«Այս ընթացքում մեր բանակցությունները բավականին ինտենսիվ են եղել: Մենք լավատես ենք, որ մոտ ապագայում ավարտին կհասցնենք ամբողջ գործընթացը: Խոսքը գնում է հաջորդ տարվա, միգուցե հաջորդ տարվա առաջին եռամսյակի մասին: Ամեն ինչ կապված է դինամիկայից, կողմերի ճկունությունից: Կան հարցեր, և բնական է՝ երկու կողմերն էլ ցանկանում են, որ արտացոլվեն իրենց շահերը, առաջնայնությունը, և սա, փորձագիտական առումով, պահանջկոտ գործընթաց է»,- շեշտեց Նազարյանը: