Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարցազրույց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանի հետ
- Պարոն Տեր-Խաչատուրյան, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ինչո՞ւ հիմա, եւ ի՞նչ կտա դա մեզ։
- Ջո Բայդենն այն նախագահներից է, որ շատ մոտիկից ծանոթ է ցեղասպանության մեր պահանջներին եւ մեր հետ իր հանդիպումներում ու առհասարակ ամերիկահայ համայնքի հետ տեսակցությունների ընթացքում միշտ նշել է, որ խորին համոզում ունի՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Նա խոստացել էր, որ երբ դառնա նախագահ, կճանաչի։ Այդ իմաստով, սա նախեւառաջ իր անձնական համոզումների խնդիրն էր։ Բայդենը նաեւ այն նախագահն է, որ մարդու իրավունքների հարցերը հայտարարեց առաջնահերթություն Ամերիկայի համար, եւ, բնականաբար, ցեղասպանության հարցն այդ դիտանկյան տակ պետք է նայել, այսինքն՝ կա թե՛ անհատական համոզմունքի հարց, թե՛ քաջության խնդիր։ 2-րդ․ պետք է խոստովանել, որ այսօր ամերիկյան եւ թուրքական հարաբերությունները շատ ցածր որակի վրա են, որովհետեւ Թուրքիան շարունակաբար անում է քայլեր, որոնք անհանգստացնում են ԱՄՆ կառավարությանը, եւ ստեղծված իրավիճակում Թուրքիայի ճնշումը, ինչպես որ անցյալում, այս շրջանում այլեւս նույնքան կշիռ չունի։ Մենք կարողացանք այդ առիթն օգտագործել, որպեսզի շահերը համընկնեն, եւ լինի ճանաչում։ 3-րդ․ դա նաեւ մեր աշխատանքի արդյունքն էր, «մեր» ասելով՝ նկատի ունեմ թե՛ Հայ հեղափոխական դաշնակցության մարմիններին, հատկապես՝ Վաշինգտոնի հայ դատի գրասենյակը, թե՛ այլ լոբբինգի կազմակերպությունները, որոնք աշխատեցին, ճնշում գործադրեցին նախագահի վրա, որպեսզի իր նախագահության հենց առաջին տարում այդ եզրույթը գործածի, որովհետեւ բոլորս էլ գիտենք՝ եթե առաջին տարում դա չարվեր, հետո ավելի կդժվարանար այդ քայլը։ Այս ուղղությամբ մեր բարեկամներն էլ գործի լծվեցին՝ սենատորներ, կոնգրեսմեններ, մեծ թվով նամակներ գրեցին, արշավ սկսեցին վերջին մեկ ամսվա ընթացքում, նամակներ գրվեցին նաեւ նահանգային ղեկավարների, համայնքային կազմակերպությունների, մարդու իրավունքների հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից։ Սրանք են այն 3 կետերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ իրագործել Հայոց ցեղասպանության ճանաչումը, բայց, համենայնդեպս, պետք է երախտապարտ լինել, որ ԱՄՆ նախագահն այս բոլորը հաշվի առնելով՝ որոշեց, որ ժամանակն է՝ ԱՄՆ-ն իր խղճի պարտքը կատարի։
- Անցյալում մենք դա արդեն փորձել էինք, ԱՄՆ-ի դատարաններում վերապրող սերունդների ժառանգորդների անունից դատական հայցեր կան ապահովագրական ընկերությունների դեմ, որ որոշ հաջողությունների հասել էին, բայց կասեցվեցին այն պատճառով, որ ԱՄՆ-ում արտաքին գործերի պատասխանատվությունը նախագահին կպատկանի, եւ նախագահի մակարդակով ցեղասպանությունը ճանաչված չէր։ Հիմա, քանի որ ճանաչվեց, այդ հնարավորությունները նորից կբացվեն։ Այսինքն, դատաիրավական հնարավորություններ՝ անհատական եւ հավաքական իմաստով, հիմա ավելի մեծ են։ 2-րդը՝ օրինական ուսումնասիրության խնդիրն է, այստեղ պահանջատիրության ավելի լայն հասկացության հետ գործ ունենք, որ մի քիչ ավելի բարդ խնդիր է, բայց ուսումնասիրում ենք, որովհետեւ 3 տարի առաջ Վաշինգտոնում ստեղծել ենք մի հիմնարկ՝ համաշխարհային մասնագետներից բաղկացած, որ ուսումնասիրում են եվրոպական եւ ամերիկյան դատական համակարգը, թե ինչպես կարելի է պահանջներ ներկայացնել։ Այդ դոսյեն հիմա քննարկումների փուլում է, եւ մենք լավատես ենք այդ հարցում։ Եվ, անշուշտ, որպես հետեւանք այն կլինի, որ շատ երկրներ, որոնք Ամերիկայի թիկունքում էին թաքնված եւ ասում էին, թե անգամ ԱՄՆ նախագահը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, հիմա ճնշումի տակ են, որպեսզի մի քայլ էլ իրենք անեն, եւ այս պատմական արդարությունը վերջնականապես հաստատվի։
- Այսինքն՝ չեք բացառում, որ ԱՄՆ-ից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման շղթայական ալիք կարող է սկսվել։
- Որոշ երկրների դեպքում՝ այո, որոնց վրա ազդեցություն ունի ԱՄՆ-ն, եւ որոնք տակավին մինչեւ այսօր հստակ դիրքորոշում չեն դրսեւորել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: