կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-04 15:10
Հասարակություն

Պատերազմից հետո բանակում միջին սպայական կազմի հոսունություն է եղել․ փոխնախարար

Պատերազմից հետո բանակում միջին սպայական կազմի հոսունություն է եղել․ փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  ԳՇ պետի պաշտոնակատար Քոչունցն ունի բոլոր լիազորություններրն ու լծակները, որոնք օգտագործում է։

«Համարենք,  որ, իրավական առումով, ունենք զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ով բոլոր լիազորություններն օգտագործում է»,- ասաց նա։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կա կադրերի խնդիր, ինչով պայմանավորված՝  չի նշանակվում գլխավոր շտաբի պետ։ Արման Սարգսյանը նախ հորդորեց լրագրողին՝ անվտանգությանը սպառնացող հարց չտալ, ապա ընդգծեց, որ պատերազմից հետ բանակում միջին սպայական կազմի հոսունություն է եղել, սակայն ունենք լավ կադրային բանկ։