|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում նախկինում դատված 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով Գյումրիի Հալաբյան փողոցում որսորդական հրացանից կրակել է 42-ամյա համաքաղաքացու «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայի վրա և դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա, որսորդական կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի հրացանով հանդերձ, հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: