Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան պատերազմներից մենք ոչ մի դասեր չենք քաղել: Այս մասին այսօր` ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:
«Ժողովուրդը հասկացել է, բայց մենք 30 տարվա մեջ չենք ունեցել իշխանություն, որը մտածեր այս ժողովրդի, որը սիրել է այս ժողովրդին»,-ասաց նա:
Ազատամարտիկի խոսքով` «Եռաբլուր»-ի մեղավորները անարգել մտնում են, պղծում են «Եռաբլուր»-ը:
«Ունեցանք մի իշխանություն, որը չարիք է մեզ համար, այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն, վերջապես մենք զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի: Ինչ էր մեր ուզածը, մի հատ ազգային իշխանություն, սենց չարիք չունենայինք, կամ էլ էսօր ծնողների առաջը կփակեն, կգան տղաների շիրիմները կպղծեն իրենց ներկայությամբ: Մինչև ներքին աղբը չբուժվի, մարմինը ի զորու չի լինելու արտաքինի դեմ պայքարելու»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ դեռևս 2018 թվականին «Սասնա Ծռերի» գործով մեղադրող դատախազը հրապարակում էր գաղտանալսումները, որտեղ Մասնուկյանը ասում է․ «Մեր տղերքին ասա, որ Նիկոլին չլսեն, թող իրան շպրտեն զիբիլի վեդրոն...եթե չեք կարում քար-մար շպրտեք վրեն: Տղերքին ասա՝ Նիկոլին չլսեն»։