Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս պահի դրությամբ Էրեբունի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 14 հիվանդ , որից 6-ը ոստիկան են, 3-ը` «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ, մնացածը` քաղաքացիներ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը` ներկայացնելով վիրավորների վիճակը առավոտյան ժամը 10-ի դրությամբ:Նրա խոսքով` հուլիսի 17-ին վիրավորում ստացած Գագիկ Մկրտչյանի վիճակը ծանր կայուն է, կա դրական տեղաշարժ:
Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիճակը կայուն ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ոստիկանի վիճակը գնահատվում է բավարար, նա հիվանդասենյակում է:
Հարցին, թե արդյոք թույլ են տվել, որ հարազատները տեսակցեն Պավլիկ Մանուկյանին և որդուն, Անահիտ Հայթայանը նշեց, որ թեև հարցի հասցեատերը առողջապահության նախարարությունը չէ, բոլոր դեպքերում, վերակենդանացման բաժանմունքում , ըստ կարգի, արգելված է տեսակցել` առողջապահական խնդիրներից ելնելով:
Հարցին, թե ինչ է մասնավորապես նշանակում կայուն ծանր, Անահիտ Հայթայանը նշեց, որ կայուն ծանր գնահատվում է այն դեպքում, երբ իրավիճակի վատացման շանսերը նվազում են: