Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանը կոնկրետ ո՞ր արտահայտությունից է վառված, որ էլի կրկնեմ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմների մասնակից, ակտիվիստ Մանուել Մանուկյանը՝ խոսելով իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։
Նշենք, որ Մանուկյանը հրավիրվել է ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում կատարելու առթիվ: Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գրառման մեջ Փաշինյանի հասցեին հնչեցրել է՝ «զիբիլի վեդռոյի վրայի կատու» եւ «Քաջ Նազար» արտահայտությունները։
«Նիկոլ Փաշինյանին մեր են հայհոյում, սրբություն են հայհոյում, ինչ ասես ասում են, ամենավերջին բառերը հնչեցնում են, բայց այդ անձանց նկատմամբ քրեական գործ չի հարուցվում։ Ես վստահ եմ՝ իմ նկատմամբ հարուցված քրեական գործի հիմքում իրականում այն հայտարարություններն են, որ արել եմ՝ իր կողմից պլանավորված պատերազմի մասին։ Ինքը գիտակցել է, որ պիտի մեր տղերքը սպանվեն, բայց իր կաշին փրկելու համար մի կողմ է քաշվել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լ. Ս.