կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-02 12:34
Աշխարհ

ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է անվտանգության մեխանիզմ ստեղծեն. Սի Ցզինփին

ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է անվտանգության մեխանիզմ ստեղծեն. Սի Ցզինփին

Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է երկխոսության միջոցով լուծեն տարիների ընթացքում կուտակված խնդիրները և ստեղծեն Եվրոպայում անվտանգության ապահովման մեխանիզմ։ Այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին։

Նա ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը հասել է այն կետին, որտեղ հիմա է։ Միևնույն ժամանակ, ըստ Չինաստանի ղեկավարի, միջազգային հանրությունը չպետք է «կրակի վրա յուղ լցնի» և չսրի Մոսկվայի ու Կիևի միջև բանակցային գործընթացի պայմանները։ Նրա խոսքով՝ աշխարհը պետք է նպաստի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև երկխոսության պահպանմանը։

Սի Ցզինփինը  հայտնել է, որ Չինաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա և այն երկրներ, որոնք ընդունում են փախստականներ։ Նա ընդգծել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման համար կարող են պահանջվել տարիներ կամ տասնամյակներ։

Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ Չինաստանը չպետք է օգնի Մոսկվային` շրջանցել կամ մեղմել իր դեմ սահմանված պատժամիջոցները։