|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռոբերտ Քոչարյանի որդին չի բացառում, որ իրենք առաջիկայում նոր կուսակցություն ստեղծեն․ ըստ Yerkir.am-ի՝ այս մասին Լևոն Քոչարյանն ասել է Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ քննվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքը:
Դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին: Ըստ Լևոն Քոչարյանի՝ չկա նման նախադեպ, որ մի քրեական գործով այսքան դատավոր ինքնաբացարկ հայտնի: «Սա խոսում է այն մասին, որ իշխանությունների կողմից դատավորների վրա ճնշում կա»,-ասել է Լևոն Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, կապված հարցի բովանդակության հետ, որն իրենք մտադիր են տալ դատավորին մինչեւ միջնորդություն ներկայացնելը, միջնորդեց դատական նիստի մի մասը դռնփակ անցկացնել՝ առանց լրատվամիջոցների։
Ռ․ Քոչարյանը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրնում, հետևաբար չի մասնակցում դատական այսօրվա նիստին՝ Yerkir.am-ի թղթակցին ասաց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
«Լուրջ խնդիր չկա, հետվիրահատական ստուգում է անցնում»,- պարզաբանել է Լևոն Քոչարյանը:
Ավելի վաղ Yerkir.am-ը ներկայացրել էր, թե ինչ գույք ու եկամուտ է հայտարարագրել 48-ամյա դատավոր Լուսինե Աբգարյանը: