|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին: Նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչ է ներկայումս կատարվում ԼՂ հակամարտության թեմայի շուրջ` հաշվի առնելով այն, որ թեման օրերս քննարկվել է ՌԴ նախագահի` Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև ՀՀ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ:
«Մենք, իհարկե, վերլուծում ենք այն ամենը, ինչ խոսվում է, և ես կցանկանայի հիշեցնել, որ ՌԴ-ի դիրքորոշումն այդ հարցով անփոփոխ է. մենք ելնում ենք այն բանից, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական, դիվանագիտական ճանապարհով` հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Եվ ՌԴ-ն իր կողմից, որպես ԵԱՀԿ համանախագահ, պատրաստ է շարունակել կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերել` փոխզիջման հասնելու համար: Իսկ առաջխաղացման համար կլիմա պետք ստեղծեն հակամարտության կողմերը»,- ասել է Զախարովան: