կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 16:01
Քաղաքական

Փաստորեն, մատնահետքի սարքը ոչինչ է․ Ագնեսա Խամոյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Փաստորեն, մատնահետքի սարքը ոչինչ է․ Ագնեսա Խամոյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նիստերի ժամանակ, այդ թվում՝ Ձեր  զեկույցը ներկայացնելիս, բարձրաձայնում էր ՀՀ-ում փաստացի չապրող մարդկանց, նրանց թվի մասին, և որ նրանց փոխարեն կարող են ընտրել։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ մարդուն կարելի է նույնականացնել մատնահետքի միջոցով, բայց մատնահետքի մեկ միասնական համակարգ  գոյություն չունի․ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Մարդը տարբեր անձնագրերով տարբեր անուն-ազգանուններով կարող է տարբեր ընտրատեղամասերում ընտրություն կատարել, որովհետև մատնահետքի մեկ միասնական  համակարգ  գոյություն չունի․ կարո՞ղ է, թե՞ չի կարող նման բան լինել»,- ասաց Խամոյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ վերջին ընտրությունների ժամանակ շուրջ 100 հազար անձնագիր սարքը չի ճանաչել, աշխատողն է տվյալները անցկացրել, և լուսանկարը, փաստորեն, չի սկանավորվել։

Ի պատասխան Մուկուչյանն արձագանքեց․ «Մատնահետքերով նույնականացում չի իրականացվում։ Սարքերին երբ տրամադրվում է մատնահետք, նա այդ մատնահետքի բազան հավաքագրում է, բայց մատնահետքով նույնականացում չի իրականացնում: Այսինքն՝ սարքի մեջ չկա մատնահետք, որ այդ մատնահետքը համադրվի մեկ այլ մատնահետքի հետ»։

«Փաստորեն, մատնահետքի սարքը ոչինչ է»,- արձագանքեց Խամոյանը: