Փոխարժեքներ
03 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին հաջորդած կառավարության նիստում թեման քննարկելու ժամանակ հետևյալ եզրահանգումն ենք անում, որ հանցագործությունները աճել են, որովհետև օրենսդրությունն է փոխվել, նոր քրդատ ունենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Այնուհետև նա հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․
«Մենք 2-3 տարի է լսում ենք, որ տելեգրամ ալիքներով, նաև փոխանցման մեխանիզմներով, նաև թմրանյութը տեղադրողի և վերցնողի միջև ֆիզիկական կապի բացակայության պատճառով հանցավորության սխեմաները դժվար է բացահայտել։ Այս 2-3 տարիներին մենք չենք տեսնում արմատական, ռադիկալ փոփոխություններ և քայլեր այդ ամեն ինչի դեմ պայքարելու համար։ Մենք ունենք թղթի վրա ռազմավարություն, բայց մենք չունենք արմատական քայլեր ու փոփոխություններ։ Ինչո՞ւ է պատկերը այսպիսին։ Ի՞նչ եք պատրաստվում անել»։
Պատգամավորը անդրադարձավ նաև իր կողմից ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է իրավապահ ուժային բլոկի ներկայացուցիչներին՝ ծառայողներին, ոստիկաններին, դատախազներին, քննիչներին, որ վերջիններս տարեկան 2 անգամ պատահակնության սկզբունքով թմրանյութի թեստ հանձնեն։
«Ոստիկանության մասով եմ ուզում իմանալ, ինչպիսի՞ն է եղել ձեր դիրքորոշումը դրա հետ կապված։ Ինչո՞ւ պարեկը, որը կանգնեցնում է մեր քղաքացուն՝ տեսնելու համար, թե արդյոք ալկոհոլ օգտագործել է, թե չի օգտագործել, տարեկան գոնե 1 անգամ չպետք է հանձնի թմրանյութի թեստ, կամ այն ոստիկաններ, որոնք ծառայություն են իրականացնում դպրոցների մերձակա տարածքներում»,- հարցրեց Խամոյանը։
Մնարամասն՝ տեսանյութում։