Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Oրերս, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ, առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին ԵՄ կողմից առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ «Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը»։
Հետաքրքրական է, որ Արցախը իր վերահսկողության տակ գտնվող Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհով թույլատրում է ոչ միայն հումանիտար, այլ շինարարական, ռազմական նշանակության շարասյունների շարժերը:
Որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանը շարժեր իրականացնում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Գետավան-Քարվաճառ և Մատաղիս-Դրմբոն-Վանք-Քարվաճառ ուղղություններով:
Հասկանալի է, որ այս շարժերի իրականացման պատասխանատվությունը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի իշխանությունների պայմանավորվածությունների դաշտում է:
Եթե սրան գումարենք նաև Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհահատվածին ադրբեջանցի զինվորների ոչ եզակի սադրանքների մասին, ապա սրանով պատկերն ամբողջական կդառնա: Հատկապես որ, հայկական կողմը իրավիճակին համահունչ միջոցներ չի ձեռնարկում:
Փաստորեն, Ադրբեջանը ոչ միայն խնդիրներ է ստեղծում եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» մասով, այլ նաև նույն հայտարարության 6-րդ կետով՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: