Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարձատրությունը տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել մարդուն, որն անցած հանգստյան օրերին կրակ է արձակել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) օկրուգի երկու ոստիկանների վրա, 100 հազար դոլարից ավելացել է մինչեւ գրեթե 300 հազար դոլար: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտնել է օկրուգի շերիֆների տեղակալների արհմիությունը:
«Լոս Անջելեսի շերիֆների տեղակալների ասոցիացիայի տնօրենների խորհուրդն անհատույց 75 հազար դոլար է հանձնել տեղեկատվություն հավաքելու նպատակով, որը կարող է հանգեցնել այն անձի կամ անձանց կալանքին եւ դատին, որոնք պատասխանատվւթյուն են կրում շաբաթ գիշերը շերիֆի երկու տեղակալների սպանության փորձի համար: Այդ փոխանցումը պարգեւավճարի ընդհանուր գումարը հասցնում է գրեթե 300 հազար դոլարի»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղված է արհմիութենական միավորման Twitter-ում:
Զինված հարձակումը կատարվել է սեպտեմբերի 12-ի գիշերը Քոմթոն քաղաքի երկաթուղային կայարանի մոտ: 28-30 տարեկան թխամորթ տղամարդը մոտեցել է պարեկային ավտոմեքենային եւ, առանց նախազգուշացման, կրակ բացել ներսում նստած երկու ոստիկանի վրա: Հրաձիգը փախել Է սեւ գույնի ավտոմոբիլով:
Ոստիկանները՝ տղամարդ եւ կին, բազմաթիվ վերքեր են ստացել: Մեկին սեպտեմբերի 16-ին ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակից փոխադրել են ընդհանուր հիվանդասենյակ: Կին ոստիկանի վիճակը, որը ծնոտի եւ թեւի վերքեր է ստացել, մնում է ծանր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մահապատժի դատավճիռ կայացնել երկու ոստիկանների վրա կրակողի համար, եթե տուժած՝ կարգի պահապանները մահանան: