կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-25 15:14
Քաղաքական

Երբ կառավարությունը խաբում է սեփական հանրությանը. Ստեփան Դանիելյան

Երբ կառավարությունը խաբում է սեփական հանրությանը. Ստեփան Դանիելյան

Երբ կառավարությունը խաբում է սեփական հանրությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի կառավարությանը հետևյալ կոչն է արել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիստերիայի պատճառներ չկան։ Հայկական կողմը զբաղված է ապատեղեկատվությամբ՝ արհեստականորեն ուռճացնելով թեման»

Սա պետք է հետևյալ կերպ «թարգմանել», Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի ՊՆ-ի հետ, ստեղծված հատուկ կապի միջոցով, համաձայնեցված գործողություններ է կատարում «տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը» ու Հայաստանի կառավարությունն «միջազգային հանրությանն», իսկ իրականում Հայաստանի հանրության մոտ «հիստերիա» է անում, այդ փաստը թաքցնելու համար:

Այսինքն, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Հայաստանի կառավարությունը Հայաստանի հանրությանը ապակողմնորոշում է, թաքցնելու համար, որ այդ քայլերը փոխհամաձայնեցված են:

 

 Ստեփան Դանիելյան

քաղաքագետ