|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է.
«Երբ այս կամ այն հերթական զիջումն է արվում Բաքվի բարբարոսական վարչախմբին՝ որպես «հիմնավորում», հաճախ բերվում է, իբր, անխոցելի հետևյալ, այսպես կոչված, փաստարկը՝ «ինչ է պատերա՞զմ եք ուզում, այլընտրանքը պատերազմն է»։
Ոչ մի բանական մարդ իրականում պատերազմ չի ցանկանում, բայց սա չի նշանակում, թե «պատերազմ» բառը պետք է դառնա սեփական հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք։
Այս անմիտ խոսույթն առաջ մղողներին պետք է հարց տրվի՝ իսկ ինչո՞ւ 2020թ. ի վեր պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանը պատրաստ չէ դրան կամ, պատկերավոր ասած, առնվազն չի դարձել այնքան փշոտ, որպեսզի նրան կծել ցանկացողը գոնե մտածի լնդերի անդադար և տևական արնահոսության մասին»։