|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը մասշտաբային հետևանքներ կունենա. ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ մարտի 24-ին։
Ըստ նրա՝ միջուկային զենքի կիրառումը կփոխի պատերազմի բնույթը։ Դաշինքի ղեկավարը Մոսկվային «մեսիջ» է ուղարկել՝ նշելով, որ «Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանա հաղթել միջուկային պատերազմում»։
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում, որ պատերազմը չտարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն դեմ է Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտու ստեղծմանը։ Ըստ Սթոլթենբերգի՝ դա կհանգեցնի ՆԱՏՕ-ի հետ լայնածավալ պատերազմի։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ վաղվա գագաթնաժողովում քննարկվելու է Չինաստանի դերը ուկրաինական ճգնաժամում։ Դաշնակիցները վախենում են, որ «Չինաստանը կարող է նյութական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին ներխուժման համար»,- ասել է նա:
Ստոլտենբերգը նաև աջակցություն է խոստացել Մոլդովային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային։