Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը երկուշաբթի օրը ասել է, որ ինքը նախազգուշացրել է ՉԿԿ Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իին Ռուսաստանին չինական զենք մատակարարելու մասին։
«Ես երկար զրույց ունեցա Վան Իի հետ... Եվ ես հայտնեցի մեր լուրջ մտահոգությունը Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու հնարավորության վերաբերյալ: Եվ ես խնդրեցի նրան չանել դա։ Ես հայտնեցի ոչ միայն մեր մտահոգությունը, այլեւ այն, որ դա «կարմիր գիծ» կլինի մեր հարաբերությունների համար»,- լրագրողներին ասել է Բորելը ԵՄ ԱԳ նախարարների նիստից առաջ։
Նրա խոսքով՝ Վան Ին «ասել է, որ իրենք դա չեն անի»։
«Բայց մենք շարունակում ենք զգոն մնալ»,- հավելել է Բորելը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ուշադիր հետեւում է, որ Չինաստանը ռազմական օգնություն չցուցաբերի Ռուսաստանին։
«Այսօրվա դրությամբ չենք կարող ասել, որ Չինաստանը համակարգված կերպով ռազմական օգնություն է տրամադրում Ռուսաստանին կամ շրջանցում է պատժամիջոցները։ Սա մի բան է, որին մենք շատ ուշադիր հետեւում ենք», - ասել է Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովում: