|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուսաստանը չի բացառել ապագայում Բելառուսի հետ համատեղ ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման ուսումնավարժանքների անցկացումը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«2024 թվականի հունիսին Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումները արդեն մասնակցել են Ռուսաստանի ոչ ռազմավարական միջուկային ուժերի ուսումնավարժանքների երկրորդ փուլին։
Այդ ընթացքում մշակվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համատեղ պատրաստությունը։ Անհրաժեշտության դեպքում ապագայում նման ուսումնավարժանքների անցկացումը չի բացառվում։ Մանևրների պլանավորումը, դրանց նպատակները, խնդիրները և ներգրավված միջոցները վերաբերում են երկու երկրների պաշտպանության նախարարությունների իրավասությանը», — նշել է Պոլիշչուկը։