կարևոր
3415 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-27 15:27
Հասարակություն

Գնացել է՝ պատկերացնելու, թե ինչ կլինի, երբ հայտնվի ճաղավանդակների հետևում․ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Մամուլը գրել էր, որ առաջիկայում նախատեսվում է Փաշինյանի այցը Տավուշ, մասնավորապես՝ Կիրանց։ Անդրադառնալով՝ Բագրատ Սրբազանն այսօր Վայոց Ձորում լրագրողների հետ զրույցում  ասաց․ «Չգիտեմ՝ այդպիսի ծրագիր ունի, թե ոչ, ամեն դեպքում, անցյալ անգամ գնացել, Հայաստանի մահվան փշալարերն են տեսել։ Երևի գնացել է՝ պատկերացնելու, թե ինչ կացության մեջ պիտի լինի, երբ հայտնվի ճաղավանդակների հետևում»։

«Մեր երկրում տեղի է ունենում հայրենահանձնման գործընթաց, որը կատարվում է թշնամու պարտադրանքով։ Տիգրանաշենի, կամ իրենց լեզվով կոչված մյուս անկլավների, հանձնումը նշանակում է վերջնականապես քանդել մեր պետությունը»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով․ «Նեռն ուզում է իրեն համապատասխան բնակավայր, նեռի տեղը դժոխքն է։ Ամբողջն ուզում է վերածել դժոխքի, որովհետև իրեն լավ է զգալու։  Մեր երկիրը Կառավարություն չունի, ասելիք չունի ո՛չ միջազգային ասպարեզում, ո՛չ էլ ներքին կյանքում, ամբողջն իմիտացիա է։  Հատուկ հրահանգ են տվել, որ մարզերում մեծ ծավալի խրախճանքներ կազմակերպեն, որպեսզի մարդկանց բթացնեն, ուրախության պատրանք ցույց տան։ Հաջորդ օրն այդ մարդիկ նորից առընչվելու են նույն աղետի հետ, որի մեջ ապրում ենք, թե՛ աղքատության, թե՛ հայրենահանձնման իմաստով»։

Մանրամասն՝ տեսանյութում։