Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե իշխանության պատգամավորների փոխարեն Ազգային ժողովում թուրք ազգի ներկայացուցիչներ լինեին, երևի թե ոչնչով չտարբերվեին նրանցից։ Հաստատ համոզված եմ, որ իշխանականներն իմ այս նախադասությունը որպես հաճոյախոսություն կընդունեն, որովհետև «խաղաղության դարաշրջան» կոչվող վալսապտույտի մեջ այնպե՜ս ինքնամոռաց են լայն բերաններով ժպտում, ձեռքախառն գուրգուրվում։ Ու արտահայտվում են նաև։ Մի պատգամավոր տիկին է արտահայտվում։ Արտահայտվող տիկնոջ անունը չնշեմ, որովհետև նրանք այնքա՜ն նույնն են ու այնքա՜ն նույն բանն են ուզում, ասում է․ մեջբերումը բառացի չէ՝ որ մեր անվտանգության համար ադրբեջանցու (թուրքի չի ասում, որ ավելի մեղմ հնչի) ձեռքն էլ կսեղմեմ, կժպտամ էլ․․․ Տիկնոջը թվում է, թե տղամարդուն գայթակղելու թեմայի մեջ է մտել ու պիտի իր բոլոր կանացի հմայքներն օգտագործի ադրբեջանցուն «իրենով անելու համար»՝ եթե պետք լինի ամեն ինչ կանի․․․
Նույնիսկ չի հասկանում, որ ամեն ինչ անողի հետ վարվում են այնպես, ինչպես ամեն ինչ անողի ու երբ արդեն ամեն ինչ անում են, իրենք էլ պետք չեն լինում։ Սա է իշխանականների պատկերացրած անվտանգությունը։ Կանայք ամեն ինչ անում են, իսկ տղամարդիկ, որոնց վստահված է մեր երկրի անվտանգությունը, նրանցից ետ չեն մնում՝ իրենց լայն, հաճույքոտ ժպիտներով ու ձեռքի երանավետ շոշափումներով։
Կործանվում ենք, ժողովուրդ։ Էլ կործանվելը ո՞նց է լինում, երբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասում է, որ Երևանին փոխանցված ադրբեջանական առաջարկներում անընդունելի ոչինչ չկա։ Ասես սեքսի մասին խոսելիս լինի, կներեք, որ համեմատությունը մի քիչ կոպիտ է, բայց այսպես է հնչում՝ սեքսի մեջ ամեն ինչ ընդունելի է։ Հինգ ձև են առաջարկել, հինգն էլ լավն է։ Եթե արդեն մտել ենք այդ հարաբերության մեջ, ինչ ասես պիտի անենք, մենակ թե աթոռին մնանք։ Այդ հինգ ձևն էլ կամ իրենց ասած՝ մերսման «հինգ կետերը», երբ ուսումնասիրում ես՝ տեսնում ես, որ արդյունքում դու միայն տալիս ես, իսկ հակառակ կողմը բավարարվում։
Ես այսպես եմ հասկանում։ Կճանաչեն, Աղազարյանը արդեն անձամբ ճանաչել է, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կամրագրվի, որ երկու կողմերը, բայց իրականում Հայաստանի իշխանությունը տարածքային ոչ մի պահանջ չունի։ Դելիմիտացիան և դեմարկացիան էլ կանեն, դա նոր ձև է, մասերի կբաժանեն Հայաստանը ու երևի արդեն որոշված է, թե մեզ «ինչ թուլափայ են տալու» , Արցախին նայեք՝ ձեր սև օրը լացեք ու․․․ վերջ։ Ամեն ինչ կբացենք։ Սեքսի մեջ ամեն ինչ ընդունելի է։ Անվտանգության մասին էլ թող կետեր մերսողը մտածի։
Աղբյուրը՝ hraparak.am