կարևոր
4165 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-18 15:23
Աշխարհ

Ուկրաինան իզուր է մերժում Պուտինի առաջարկները․ հետագայում ավելի վատ կլինի․ Մեդվեդև

Ուկրաինան իզուր է մերժում Պուտինի առաջարկները․ հետագայում ավելի վատ կլինի․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Կիևի իշխանությունները իզուր են մերժում բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները, քանի որ ամեն ինչ կարող է վատթարանալ, գրում է РИА Новости-ն։

«Բայց նրանք ամեն ինչ մերժեցին։ Այս մասին ասվել է Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Սա նշանակում է, որ ցանկացած առաջարկ կմերժվի անօրինական կերպով՝ քննարկումը վերադարձնելով ամենասկզբին։ Իզուր: Հետագայում ավելի վատ կլինի», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Նա հավելել է, որ Կիևը դեռ հնարավորություն ունի ընդունելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած առաջարկները և փորձելու խաղաղություն հաստատել, և յուրաքանչյուր հաջորդ առաջարկ ավելի վատ կլինի, քան նախորդը։

«Բայց եթե (Կիևի իշխանությունները-խմբ.) դա չանեն (չընդունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը - խմբ.), ապա, ամենայն հավանականությամբ, իրադարձությունները կզարգանան այն սցենարով, որի մասին հիմա խոսում են։ Այսինքն՝ մեր հարձակողական գործողությունները շարունակվելու են, իսկ թե որտեղ կավարտվի հենց այն սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսել է մեր երկրի նախագահը, դժվար է ասել։ Հավանական է, որ այս ամենը չի լինի ուկրաինական ներկայիս իշխանությունների օգտին»,- ընդգծել է Մեդվեդևը։