Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Yerkir.am-ի տրամադրության տակ էր հայտնվել պետական դավաճանության համար կասկածվող Գարիկ Էլոյանի եւ Վարդենիս խոշորացված համայնքի ՔՊ-ական նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի լուսանկարը: Վարդենիսի համայնքապետի ընտրության հարցով՝ ավագանու արտահերթ նիստում հետարքրվեցինք՝ ԱԱԾ-ն հարցաքննության կանչե՞լ է Արամ Մելքոնյանին։
Նա պատասխանեց․ «Գիտե՞ք, անձնական դաշտ չմտնենք, դա մի քիչ անձնական դաշտ է․ ինձ որտեղից են կանչել, որտեղից չեն կանչել՝ արդյունքները կհրապարակվեն, որից դուք կտեղեկանաք»։
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյանի հետ նա նկարվել էր Վարդենիսի դիրքերում և ասաց, որ հազարավոր մարդկանց կողքին է եղել և յուրաքանչյուրին հարգել է որպես երկրի պաշտպան։
Yerkir.am-ը նաև հիշեցրեց, որ Արամ Մելքոնյանն ասում էր՝ միայն ինքն է կրծքով պահել թշնամիներին, որ Վարդենիս չմտնեն։
Համայնքապետի ընտրության ներկա նիստում իշխող ՔՊ-ն համայնքապետի թեկնածու չառաջադրեց այն դեպքում, որ նախկինում առաջադրել էր հենց իրեն՝ գործող համայնքապետ Արամ Մելքոնյանին։
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք դավաճանության համար կասկածվողի հետ լուսանկարն է պատճառը, որ Արամ Մելքոնյանն այս անգամ հետ կանգնեց առաջադրվելուց։
«Իսկ ո՞վ հետ կանգնեց, պետք է հասկանանք, որ երկու խմբակցությունը միասին մեկ ձայնի առավելություն ունեն»,-պարզաբանեց Մելքոնյանը։
Նշենք, որ Վարդենիսի ավագանու՝ դատարանի որոշումից հետո անդրանիկ նիստում ընդդիմադիր՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների թեկնածու Ահարոն Խաչատրյանն ընտրվեց Վարդենիս համայնքի ղեկավար։ Նախկին ընտրությունների ժամանակ ՔՊ-ի թեկնածուն Արամ Մելքոնյանն էր, որը, սակայն, ավելի քիչ ձայն հավաքեց, քան ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուն, և բազմաթիվ հրահրումներից հետո ՔՊ-ն հասավ նրան, որ դատարանի որոշմամբ համայնքի ղեկավարի ընտրության նոր նիստ հրավիրվեց։
Մանրամասն՝ տեսանյութում․