|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Թե ինչո՞ւ է դեռևս թոշակի տարիքի չհասած` 50-ամյա Տիգրան Սահակյանը հրաժարվում պաշտոնից, դեռևս անհայտ է:
Սակայն Panorama.am-ի համաձայն` լուրեր են պտտվում, թե Սահակյանի հրաժարականի պատճառը նրա` ոչ օրինական դատական ակտերի չափազանց մեծ քանակն է: Նաեւ` նրա գործերը դատարանում արդեն մի քանի ամիս է, ինչ վատ են, և դատարանում ենթադրում են, որ Սահակյանը հրաժարականի դիմում է գրել, որպեսզի նրան չազատեն աշխատանքից, ու ինքը կարողանա թոշակ ստանալ:
Տիգրան Սահակյանը 1996-1999 թվականներին աշխատել է Խորհրդային տարածքի Ժողդատարանի դատավոր։ 1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավոր, իսկ 2000 թվականից առ այսօր` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։