կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 14:56
Քաղաքական

Արամ Վարդևանյանն առաջարկում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ խոսողներին քրեորեն պատժել

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 301.2 հոդվածով։

Ըստ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պետք է պատժվեն տուգանքով կամ ազատազրկմամբ։

Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Նախագիծը ներկայացնելիս Արամ Վարդևանյանը նշեց․ «Նախագիծը բխում է ՀՀ սուվերեն շահերից, և ես  կարծում եմ, որ մենք այստեղ կարծիքի շեղում կարող ենք չունենալ։ Ես հասկանում եմ բոլոր այն քաղաքական թեզերը ուղղվածությունը խաղաղության վերաբերյալ և այլն, բայց ում այդ խաղաղությունը ուղղված է լինում, իրենք համանման կարգավորումներ իրենց ներպետական օրենսդրության մեջ ունենում են։ Այս հանցակազմը առավելապես ուղղված է խոսքի ազատության որոշակի մասով սահմանափակմանը ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը կասկածի տակ դնողների մասով։ Կան այնպիսի սրբազան արժեքներ, ինչպիսիք են ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ սուվերենությունը, որը մի իրավիճակում կասկածի տակ դնելը պետք է ենթադրի հետևանք։ Ես ունեմ հետևյալ համոզմունքը՝ այս հանցակազմը եթե ընդունվի, այն առավելապես վերաբերելու է արտաքին սպառնալիքներին։  Այս հոդվածի շահառուները լինելու են ՀՀ տարածքից դուրս, և սա հնարավորություն է տալիս ազդակ փոխանցելու, որ կան որոշակի կարմիր գծեր, որոնք երբեք սակարկման ենթակա չեն։ Եթե մեկ այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյա իր մտքով անցկացնի, որ կարող է ասել, որ Սևանն էլ կարելի է վերցնել Հայաստանից, պետք է գիտակցի, որ դա ՀՀ-ում ունենալու է իրավական հետևանք»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։