կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 10:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արշակունյաց պողոտան պարալիզացված է․ Արամ Վարդևանյանն ասաց՝ իրեն էլ էին բերման ենթարկում

«Դիմադրություն» շարժման կոչով՝ այլ փողոցների թվում պարալիզացվել է նաև Արշակունյաց պողոտան՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ակցիային մասնակցող՝ ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց՝ այդ պահին 3-4 բեևման ենթարկված կա։

«Ես ևս բերման ենթարկված էի, բայց ինձ հանեցին մեքենայից։ Իհարկե, ինձ ճանաչել էին ի սկզբանե, նույնիսկ ազգանունով էին շփվում ինձ հետ, բայց ստացան հրաման, որ պետք է ինձ բերման ենթարկեն։ Հետո հանեցին մեքենայից։ Ափսոս։ Վկայական էլ ունեի, ասում էին՝ կարիքը չկա ցույց տալու»,-ասաց պատգամավորը։

Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ  այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված՝ անհայտ կարգավիճակի մարդիկ  Հաղթանակի կամրջից ու Հերացու փողոցից  բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին:

Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։

Մանրամասն՝ տեսանյութում․