|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ազգային ժողովը չընդունեց ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի ներկայացրած՝ «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Արամ Վարդևանյանն էլ ասաց, որ ցավալի է՝ իշխող խմբակցությունը դեմ է ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու մասին նախագծին:
«Սա հերթական ցավալի հանգամանքներից էր»,- ընդգծեց նա։