Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական դատարանն արդարացրել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սբ Թագավոր հայկական եկեղեցու պատերի վրա երաժշտության տակ պարած 3 թուրք հարբեցողներին. հայտնում է թուրքական GazeteDuvar առցանց հրատարակությունը։
Մեղադրական եզրակացության մեջ մեղադրող դատախազը պահանջում էր նրանց դատապարտել մեկ տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշման մեջ նշված է, որ երեք անձինք հանցավոր դիտավորությամբ չեն գործել։
Հիշեցնենք, որ խաչի առջև պարող տղամարդկանց տեսանյութը տեղադրվել էր սոցիալական ցանցերում հուլիսի 12-ին: Ստամբուլի վարչակազմը հայտարարել էր միջադեպի մասնակիցներին կալանավորելու մասին, նրանց հանդեպ ընտրվել էր խափանման միջոց՝ տնային կալանքի տեսքով:
«Ես համարում եմ, որ Քադըքյոյի եկեղեցում ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը (դավանանքի հանդեպ) սադրանք է՝ ուղղված մեր միասնության դեմ»,- ասել էր Էրդողանը՝ դատապարտելով կատարվածը։