|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Նախորդ տարվա ապրիլի 24-ին Ստամբուլում գործող հայկական «Ակօս» թերթի խմբագրության շենքի մուտքին սև ծաղկեպսակներ դրած ազգայնականների վերաբերյալ դատարանը արդարացման որոշում է կայացրել. հայտնում է Ermenihaber-ը` վկայակոչելով թուրքական Yeniçağ պարբերականը:
Նշենք, որ թուրքական «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախներ» կազմակերպության ներկայացուցիչները, բացի ծաղկեպսակներ դնելուց, «Ակօս»-ի շենքի դիմաց հայտարարություն էին արել, տեսաձայնագրել և տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջում` գրելով. «Մի գիշեր, առանց նախազգուշացնելու, «Ակօս»-ում կհայտնվենք»:
Հայկական թերթին սպառնալու մեղադրանքով հարուցված դատական գործով մեղադրյալներ` «Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթը և «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարը դատարանում չեն ընդունել իրենց մեղքը՝ պատճառաբանելով, թե իբր իրենց գործողությունները բողոքի ակցիայի բնույթ են կրել:
Դատարանը վճռել է արդարացնել մեղադրյալներին: