կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 11:20
Առանց Կատեգորիա

Ցուցարարի գլխին կրակած թուրք ոստիկանին արդարացրել են

Ցուցարարի գլխին կրակած թուրք ոստիկանին արդարացրել են

Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում ցուցարարի գլխին կրակած ոստիկանը երեկ ազատ է արձակվել: Интерфакс-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, նշում է, որ դատարանը վճռել է, որ ոստիկանը ինքնապաշտպանվել է:

 

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին Անկարայի Ղըզըլայ հրապարակում: Կրակելու պահը տեսանկարել է ականատեսներից մեկը: Տեսանյութից երեւում է, որ ոստիկանը հայտնվել է միայնակ ցուցարարների մեջ: Խուճապի մեջ ընկած` նա մի քանի անգամ կրակել է` մեկ անգամ` ցուցարարներից մեկի գլխին, մյուս անգամները` օդ: Գլխից վիրավոր ցուցարարը մի քանի օր եղել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, ապա մահացել:

 

Չի բացառվում, որ ոստիկանին արդարացնող դատավճիռը բողոքի ակցիաների նոր ալիք բարձրացնի: