|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Եվրադատարանը չի քննի 2014-ին գերեվարված և խոշտանգված Տավուշի բնակիչներ Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով 2021-ին կայացրած վճռի դեմ Հայաստանի և Ադրբեջանի գանգատները․ հայտնում է 1lurer.am-ը:
ՄԻԵԴ-ը բողոքը վարույթ չի ընդունել: Այդ գործերով վճիռները արդեն ենթակա են կատարման: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Ադրբեջանին փոխհատուցել 40-հազարական եվրո, նաև իրականացնել նախաքննություն՝ գործընթացում տուժողների իրավահաջորդների ներգրավվամբ:
Գերությունից մեկ օր անց Բաքուն հայտարարել էր, թե իբր Կարեն Պետրոսյանը մահացել է սրտի անբավարարությունից: