Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նոյեմբերի 5-ի անկարգությունների գործով դատական նիստը: Այսօրվա նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը ամբաստանյալների կենսագրական տվյալները ճշտելուց հետո հետաքրքրվեց` արդյո՞ք բացարկ չունեն դատավորի դեմ:
Ի պատասխան դատավորի` Շանթ Հարությունյանը հայտարարեց. «Եթե ես բացարկ հայտնեմ, նշանակում է ես հույս ունեմ, որ մեկ ուրիշը արդար կլինի, բայց տենց բան չկա»: Նա նաև հորդորեց մյուս ամբաստանյալներին` արժանապատիվ կերպով պայքարել մինչև վերջ: «Եթե գտնում եք, որ կա մի բան ձեր պահվածքում, որը կօգնի ձեզ շուտ ազատվել և գնալ տուն, խնդրեմ, դուք պրոբլեմ չունեք, բայց խնդրում եմ` թող դա չլինի որևէ մեկիս արժանապատվության հաշվին, ի վերջո, ժողովուրդը նայում է, լավ սկսել եք: Ուզում եմ` ձեր կյանքը արժանապատիվ կերպով մինչև վերջ ապրեք»,- ասաց նա:
Նշենք, որ այս գործով մեղադրանքը պաշտպանում են դատախազներ Գևորգյանը և Երիցյանը: Նրանց բացարկ հայտնեց ամբաստանյալ Ալեք Պողոսյանը, ով առաջարկեց, որ այս գործը Ռուսաստանից գործուղված դատարանը քննի: «Քանի որ այս ամենն արվում է Ռուսաստանի համար` թող մեզ այնտեղից գործուղված դատարանը քննի»,- ասաց նա: Պողոսյանի բացարկին միացավ Շանթ Հարությունյանը:
Այս պահին դատավորը մտել է խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: