Փոխարժեքներ
26 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել արդեն 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասին գանգատները, որոնք ներկայացրել են ընդդիմադիր գործիչները, «Հայ ազգային կոնգրեսը»: Ինչպես հայտնի է՝ ՄԻԵԴ ուղարկված գործերի մեծ մասում մեջբերումներ են արված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից, որտեղ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը բավականին կոշտ գնահատականներ է տվել գործող իշխանության գործելաոճին: Եւ հիմա Արմեն Հարությունյանը ՀՀ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է. ի՞նչ է պատրաստվում անել Մարտի 1-ի գործերի քննության ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ես ինքնաբացարկ կհայտնեմ եւ որպես դատավոր չեմ մասնակցի այդ գործերի քննությանը, քանզի պրոֆեսիոնալ մասնակցություն եմ ունեցել այդ գործընթացներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: