Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արցախի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Սիրելի ընկերներ, գործընկերներ
Հավանաբար, բոլորդ եք տեսել պետական դավաճանություն կատարած անձանց ձերբակալելու տեսանյութն ու ԱԱԾ տարածած հաղորդագրությունը:
Համազգեստից պարզ երևում է, որ նրանցից մեկը ԱԻ պետական ծառայության աշխատակից է: Համակարգում նա բոլորովին վերջերս է ընդունվել աշխատանքի, շատերս անգամ չենք հասցրել ծանոթանալ նրա հետ:
Գրեթե մեկ ամիս, նա կրել է մի կառույցի համազգեստ, որի ծառայողները վերջին պատերազմի ընթացքում արել են առավելագույնը: Ուստի, նա չպետք է չափման միավոր հանդիսանա և ազդեցություն թողնի փրկարար ոլորտի վարկանիշի վրա:
Մենք չպետք է թուլացնենք մեր հավատն ու հարգանքը Արցախի փրկարարի հանդեպ:
Ցավոք, վերջին իրադարձություններն ապացուցում են, որ մեզ հետ՝ մեր կողքին, ապրում են նաև թերություններ: Մենք անվերապահորեն դատապարտում ենք հայրենիքի հանդեպ դավաճանական ցանկացած դրսևորում:
Իսկ ընդհանրապես ամեն ինչ ավելի պարզ ու հայտնի կդառնա քրեական դատավարությունից հետո՝ օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: