ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած լուրը, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում` պնդելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՀՀ ՊՆ–ի` իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։