կարևոր
2920 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-07 13:10
Քաղաքական

«Նախկիններ-ներկաներ» այս արհեստական բանավեճը պետք է դադարի վերջնականապես․ ավելի նախկին, քան՝ ներկա իշխանությունը գոյություն չունի․ Սրբազան

« «Նախկիններ-ներկաներ» այս արհեստական բանավեճը պետք է դադարի վերջնականապես․ ավելի նախկին, քան՝ ներկա իշխանությունը գոյություն չունի»,- «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

 «Պետք է մեր կյանքից ուղղակիորեն վերացվի սոցիալական անարդարության որևէ բաղադրիչ, օրենքի առաջ բոլորի հավասարարությունը ՀՀ-ում կարող են ու պետք է դառնան լիարժեք իրականություն։ ՀՀ-ում բացառված պետք է լինի քաղբանտարկյալների գոյություն։ ՀՀ իշխանություններն ավիրել են պետության հիմքերն ու սահմանադրական կարգը, շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն՝ այս իշխանությունների լեգիտիմության հետ կապված»,- իր ելույթում  նշեց Սրբազան Հայրը։

Առանցքային հարցերի վերաբերյալ իր դիտարկումներում Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև՝ արտաքին քաղաքական խնդրին․

«ՀՀ-ն պետք է հրաժարվի հակա-ներով արտաքին քաղաքականությունից ու վերադառնա վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակին»,- «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։ «Բաքվում պահվող գերիներն ու պատանդները պետք է վերադառնան, ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ ու անվտանգ վերադարձի իրավունք ունենան իրենց և մեր բոլորի բնօրրանը, բայց այս ամենի համար պետք են բանակցային իրական գործընթացներ»,- նշեվ Սրբազան Հայրը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։