|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում չկա ոչ մի բելառուս զինվոր։
«Ուկրաինայում չկա ոչ մի Բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ», - հայտարարել է նա լրագրողներին նորացված սահմանադրության հանրաքվեի քվեարկությունից հետո:
Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում բռնում են ռուսներին ու բելառուսներին և ծեծի ենթարկում։
Ուկրաինան կարծես դրդում է Բելառուսին իր քաղաքացիների պաշտպանության հատուկ գործողության, հայտնել Է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու պատճառը նրա կողմից հարձակումն է եղել։
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն օգնում է Ուկրաինայի սահմանին վիրավորներին։
«Եթե մեզ դիմում են ծանր վնասվածքներով, մենք նրանց բուժում ենք։ Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում», - ասել է նա։
Լուկաշենկոն հայտարարել է, որ Կիեւը մինչ այժմ «դեռ ոչ ոք չի ռմբակոծել»: