կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-26 12:44
Աշխարհ

Կիևում բնակչությանը զենք բաժանելու հետևանքով սպանվել է 5 հոգանոց ընտանիք

Կիևում բնակչությանը զենք բաժանելու հետևանքով սպանվել է 5 հոգանոց ընտանիք

Կիևում բոլոր ցանկացողներին զենք բաժանելն արդեն սկսել է արյունալի հետևանքների հանգեցնել։ Սոցցանցերում բազմապատկվում են հաղորդագրությունները քաղաքում ծավալված ապօրինությունների մասին, որոնց զոհերը խաղաղ բնակիչներ են։

Համացանցում հայտնվում են կրակված մեքենաների և հրազենային վնասվածքներով փողոցում ընկած դիերի պատկերներ. ամենասարսափելի դեպքը Կիևում փետրվարի 25-ին գնդակահարված` երեք երեխաներով մի ամբողջ ընտանիքի ողբերգությունն էր։

Ուկրաինացի լրագրող, բլոգեր և քաղաքական գործիչ Անատոլի Շարին երեկ երեկոյան իր Twitter-ում խոսել է այս սարսափելի ողբերգության մասին։

«Երեկ Կիևում մեքենայում կրակել են 5 հոգանոց ընտանիքի վրա՝ սովորական կիևցիներ, անասնաբուժական կլինիկայի տերեր՝ մայրիկ, հայրիկ, երկու աղջիկ և մի տղա։ Մեկ աղջիկ ծնողների հետ տեղում մահացել է, երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Ինչ ուրախությամբ է զեկուցել ՆԳՆ փոխնախարարը. «Բոլոր դիվերսանտները ոչնչացվել են»»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ գնդակահարվածները «կասկածելի» են թվացել որոշ այլասերվածների, «որոնց Զելենսկին ինքնաձիգներ է բաժանել»։